Пт. Апр 19th, 2024

Աբովյան քաղաքում է գտնվում անչափահասների և կանանց համար նախատեսված Հայաստանի միակ պատժավայրը : Քրեակատարողական այդ հիմնարկում էլ «Ճամփորդ»-ի թիմը հանդիպեց տնօրինությանն ու դատապարտյալներին:

Մինչ տնօրեն Մանուկ Միքայելյանի հետ զրույցը, հիմնարկի աշխատակիցները մեզ ծանոթացրին իրենց աշխատավայրին: Կանաչապատ, մաքուր, սակայն ցանկապատված և փշալարերով կարկատած տարածքը զարդարում էին դատապարտյալներից մեկի՝ Անաստասիայի քանդակներն ու նկարչական աշխատանքները:

Տարածքի մշտական «ուղեկիցն» են նաև դաստիարակչական բնույթի պաստառները: Քրեակատարողական հիմնարկն ունի դպրոց, մարզասրահ, տարբեր խմբակների սենյակներ և ակումբ, որտեղ դատապարտյալները տարբեր ներկայացումներ են բեմադրում: Այնուամենայնիվ,


«Աբովյան» քրեակատարողական հիմնարկը հատկապես դատապարտյալների ապրելակերպի առումով՝ տղամարդկանց բանտերի համեմատ էական տարբերություններ ունի: Այստեղ բանտարկյալներն իրենց պատիժը կրում են 20-25 դատապարտյալի տեղավորող մեծ սենյակներում:

Հիմնական շենքում չկան ճաղավանդակներ, կանայք ազատորեն շրջում են սենյակից-սենյակ: Միջանցքներում տեղայակված են հիմնարկի հատուկ հեռախոսները, որոնց միջոցով կանայք զանգահարում են հարազատներին: