Чт. Мар 28th, 2024

Էլ ինչ տոն առանց նշանների։ Բնականաբար, բոլորի կողմից սիրված Ամանորի հետ կան կապված բազում ժողովրդական նշաններ կամ սնահավատություններ։ Դրանց արդյունավետությունը հաստատելը կամ հերքելը բոլորովին այլ քննարկման առարկա է։ Իսկ ստորև կներկայացնենք մի շարք նշաններ, որոնց հետևելը գուցե կօգնի, որ Նապաստակի տարին Ձեզ հաջողություն բերի։

Եվ այսպես, 2023-ին ֆինանսական ոլորտում հաջողակ լինելու համար հետևեք հետևյալ խորհուրդներին․

Ամանորը դիմավորեք բոլոր պարտքերը մարած։ Ցանկալի է, որ Ձեզ պարտք եղողներն էլ Ձեր գումարը վերադարձրած լինեն։ Իհարկե, խոսքը հիպոթեկի կամ մեծ վարկի մասին չէ, որը մեկ օրում մարել հնարավոր չէ։ Բայց մանր պարտքերը, հարևանից կամ հարազատներից վերցրած ամանեղենը, անձնական իրերը, գրքերը վերադարձրեք։
Կարևոր է, որ ամանորը դիմավորելու համար պարտքով գումար չվերցնեք, և պարտքով չտաք։ Ավելին, անգամ որևէ դեկոր, զարդարանք, ամանեղեն ուրիշից մի վերցրեք, դիմավորեք թեկուզ համեստ, բայց Ձեր ունեցածով։ Այլապես ողջ տարին ստիպված եք լինելու տնտեսել՝ չկարողանալով խնայողություններ կուտակել։
Իսկ ահա հյուրերին, այդ թվում և չսպասված, դիմավորեք սիրով։ Հավատացեք, թե տարվա խորհրդանիշ Նապաստակը, թե ճակատագիրը ի գիտություն կընդունեն Ձեր մարդամոտ վերաբերմունքը և շռայլ կգտնվեն Ձեր հանդեպ։
Ամանորը դիմավորելիս գրպանում ունեցեք խոշոր թղթադրամ՝ անկախ նրանից տանն եք դիմավորում, հյուր եք գնացել, թե երեկույթի եք մասնակցում։ Մեկ այլ նմանատիպ նշանի համաձայն էլ՝ ամանորի երեկոյան տան յուրաքանչյուր անդամի դրամապանակում պետք է խոշոր թղթադրամ դնել։ Ինքներդ ընտրեք, թե որին նախապատվություն կտաք։
Որոշակի, թեկուզ սիմվոլիկ գումար ծախսեք նաև տոնածառը զարդարելու վրա։ Դա կարևոր է։
Տոնածառի վրա որպես խաղալիք կախեք թղթադրամներ և կոնֆետներ։
Կոպեկները փաթաթեք փայլաթիթեղի մեջ, դրան աբստրակտ խաղալիքի տեսք հաղորդեք և կախեք տոնածառից։
Սփռոցի տակ մի քանի մետաղադրամ պահեք։ Ոչ ոք չի նկատի, իսկ ֆորտունան Ձեզ կժպտա։ Մեկ այլ տարբերակ՝ կարող եք մետաղադրամներ դնել հյուրերի ափսեների տակ
Եթե ուզում եք գալիք տարում սեր գտնել կամ ամրապնդել արդեն գոյություն ունեցող հարաբերությունները, ապա ուշադրություն դարձրեք սիրային նշաններին։

Այն է․

Սեր գտնելու համար տոնածառից սրտի տեսքով խաղալիք կախեք։
Սիրահարները տարին անբաժան կանցկացնեն, եթե կեսգիշերի զանգերի ղողանջի ընթացքում միմյանց ձեռքը բռնած լինեն։
Ամանորի գիշերը վառված 7 կանաչ մոմերը ընտանիքի համար բարեկեցություն կգրավեն։
Եթե ամուսնացած չեք և ցանկանում եք գտնել Ձեր 2-րդ կեսին և ընտանիք կազմել, 7 երեխայի նվեր մատուցեք։
Եթե երազում եք հղիության և տանը երեխայի ձայն լսելու մասին, ապա հետևեք հետևյալ նշաններին․

Ամանորին տուն հրավիրեք այնպիսի մարդկանց, որոնք փոքր երեխա ունեն։
Հավատալիք կա, որ տոնածառի տակ մանկական իրեր և խաղալիքներ դնելը հղիություն կբերի։
Հաջողություն գրավելու համար

Ամենահայտնի նշանը հետևյակն է՝ թղթի վրա գրել ամենանվիրական ցանկությունը, այն այրել, մոխիրը խառնել շամպայնին և խմել։ Եվ այդ ամենը զանգերի ղողանջի ներքո։ Բայց կան նաև այլ նշաններ․

Զանգերի ղողանջի ընթացքում կիսաբաց արեք պատուհանը կամ դուռը, դա հաջողություն և երջանկություն կբերի տուն։
Այն մարդը, որի բաժակը լցնելիս շամպայնի շիշը դատարկվում է, այդ տարում հաջողակ կլինի։
Եթե հունվարի 1-ին տուն մտած առաջին մարդը լինի տղամարդ, տարին հաջողակ կլինի։
Ինչ չի կարելի անել

Չի կարելի ամանորը դիմավորել կեղտոտ և թափթփված տանը։
Չի կարելի նապաստակին դիմավորել առանց տոնածառի։ Եթե տոնածառ չունեք, գոնե տոնածառի մի ճյուղ զարդարեք՝ տանը ամանորյա մթնոլորտ ստեղծելու համար։
Դեկտեմբերի 31-ին տան մաքրությամբ և լվացքով զբաղվել չի կարելի ։ Ցանկալի է դա ավելի շուտ անել։
Ամանորյա երեկոյի ընթացքում շոր կամ կոճակ կարել չի կարելի։
Եվ բնականաբար, չի կարելի տոնական ուտեստները պատրաստել վատ տրամադրությամբ։
Ինչ անել ամանորից առաջ

Իսկ ահա Ամանորից առաջ պետք է ․

Մոռանալ խնդիրների մասին և ունենալ լավ տրամադրություն,
Ներել բոլոր վիրավորանքներն ու հաշտվել հարազատների ու ընկերների հետ,
Ամփոփել տարվա ձեռքբերումները և նպատակներ սահմանել հաջորդ տարվա համար։