Ср. Апр 24th, 2024

Սույն թվականի հունվարի 29-ին, տեղական ժամանակով ժամը՝ 18:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության

տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ

քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց ձորի մարզում ՝ 3 բալ Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ։