Вт. Апр 16th, 2024

Ուրախացեք, հայ ժողովուրդ, ազգը «տրանսգենդերացվում է»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր, տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը:

Մինչև բոլորը, իրար գլուխ ջարդելով, պատվաստվել-չպատվաստվելու հարց են քննարկում ու լուրջ դեմքով ներկայացնում են, թե պատվաստումը կարող է բացասաբար ազդել գենոֆոնդին՝ հայի գենը, բառիս ամենուղիղ իմաստով, փչացնում են…

Դավթյանի հրաժարականը պահանջում եք, որ Ջհանգիրյա՞նը դառնա դատախազ, Հովսեփյա՞նը, թե՞ Կոստանյանը.

Ուրեմն… չար լեզուներն ասում են, որ Հայաստանում ամեն ամիս, մոտ 15 հոգի սեռափոխվում է, իսկ ավելի կոնկրետ՝ մեր «հայ» տղաները նախընտրում են վիրահատական միջամտությամբ աղջիկ դառնալ…
Էդ նույն չար լեզուներն ասում են նաև, որ այդ «վիրահատական-տրանսֆորմացիայի» համար վճարում են Իսրայելում գրանցված և այնտեղ գործող անհատ ընկերությունները: Ի դեպ, այդ ընկերություններն նախատեսվածից ավելի շատ են վճարում…Արիանա Հովսեփյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ ասելով․ «Գիշերը ադրբեջանցիները կոտրել են Գորիսի զ որամ ասի շտաբի պետի քիթը» — ARM FUN
Որպեսզի մոտավոր պատկերացում կազմեք՝ ասեմ. եթե սովորական պայմաններում կանայք իրենց կուրծքը մեծացնելու համար կարող են վճարել օրինակ 2000 $, ապա, սրանցից վերցնում են 5000 $…Պետք չի մաթեմատիկոս լինել, որպեսզի հասկանաք, թե ինչ թվեր են ֆռռում…

Ասեմ, որ էդ նույն աղբյուրներից ասում են, որ գումարը փոխանցում են հենց հիվանդանոցին, ու դրա համար էլ սեռափոխները գնի շուրջ «բազար չեն անում». մեկ է՝ իրենց ձեռքը փող չի գալու…Ի՞նչ, մտածում եք իշխանության վերևներում չգիտե՞ն էդ մասին… խոսքը մեծ գումարների մասին է:
Ամիսը 15 տղայի աղջիկ սարքելու վիրահատությունը խաղ ու պար չէ, որ չիմանան, կամ ասեղ չի, որ աննկատ մնա…Գենոֆոնդն այ սենց են փչացնում ու վերացնում… ու սրա վրա էլ մեր իշխանությունները աչք են փակում:Էս Է ձեզ խոստացված ապագան, էս պետք Է բոլորին անհանգստացնի, թե չէ պատվաստման թեմաներ են շրջանառության մեջ գցել ու մարդկանց «ֆաս» հրահանգ տվել, որ իրար գզեն՝ մինչև իրենք իրենց սև գործը կանեն…