Пт. Апр 26th, 2024

Համազգային աղոթք. միացեք: Նախ հայտնենք մեկ հատ քիչ թե շատ դրական լուր գերիների վերաբերյալ, այնուհետև ներկայացնենք աղոթքի տեքստը… Դատարանն Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների վերաբերյալ: Դրա համար նաև ժամկետ է սահմանվել:

«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։

Գերության մեջ հայտնված անձինք են՝ Վահե Առաքելյանը, Հայկ Արևշատյանը, Մելքոն Հովհաննիսյանը, Արտակ Ստեփանյանը, Նաիրի Ղուկասյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Նարեկ Սիրունյանը, Կարեն Մանուկյանը, Արայիկ Գալստյանը։ Ձերբակալված քաղաքացիական անձինք են՝ Ջոնիկ Թևոսյանը, Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ», — ասվում է հաղոդագրության մեջ:

ԱՂՈԹՔ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ…Զինվոր իմ Աստծո լույսով պահպանվես Ու տուն դառնաս Աստծո ուժն ու կամքը քեզ Համբերությունն ու սերը քեզ. Դիմանաս.. որ տուն դառնաս… Մայրդ քեզ է սպասում, Նրա մարած սիրտը քեզ համար Արցունքոտ աղոթք է հյուսում։Տեր իմ ԱՍՏՎԱԾ, լսում ե՞ ս… Քեզ քո զավակներն են կանչում, Քեզ քո զավակներն են խնդրում, Պահպանիր ողջ մնացածներին Ետ վերադարձրու կորածներին…Էլ չենք շնչում ՏԵՐ…Թթվածին տուր խնդրում եմ… Իմ կորած զինվոր, իմ կորած հրեշտակ, դիմացիր.. Աշխարհը քեզ չի հասնում, բայց Աստված կհասնի, նա է քո Տերը, հավատա ու կգա, կփրկի, վերքերդ ծիածանվ կփաթաթի ու տուն կբերի. լույսի ճանապարհին: