Сб. Апр 20th, 2024

Հարսանիքի զարգացման վաղ՝ մայրիշխանության շրջանում կատարվել է պարզ արարողություններով։ Որպես ամուսնության սովորութային ձևակերպում զարգացել է հայրիշխանության ընթացքում, երբ հաստատվել է մենամուսնությունը, որն արտահայտվել է կնոջ բնակությամբ ամուսնու տանը։

Ամուսնական արարողությունների շարքի հիմնական առանձնահատկությունը ծնողների տնից ամուսնու տուն տեղափոխվելու թատերականացված արտահայտությունն է։ Հարսանիքը, որպես կանոն, ուղեկցվում է խնջույքներով, նվերների փոխանակությամբ, երգ ու պարով և այլ

զվարճություններով։ Հարսանիքին մասնակցում են փեսայի և հարսի ազգականները, մերձավորները, ծիսակարգի համար սահմանված հատուկ անձինք (խնամախոսներ, խնամիներ, կնքահայր, հարսնեղբայր, հարսնաքույր, խաչեղբայր, քահանա, քավոր և այլն)։

Ըստ եկեղեցական ավանդույթի Հարսնաքույր և խաչեղբայր անձը կարող է լինել իր կյանաքում միայն մեկ անգամ և միայն մեկ զույգի համար։ Եկեղեցու առաջ մի քանի անգամ արգելվում է լինել Խաչեղբայր և Հարսնաքույր, քանի որ նրանք հանդիսանում եմ միայն մեկ

ամուսնական զույգի վկաներ։ խաչեղբայր և հարսնաքույր ընտրելիս պետք է ամպայման ուշադրություն դարցնել այս հանգամանքին։