Пт. Мар 29th, 2024

Ըստ шսեկոսեների` երգիչ Էմին Դավիդովը մշտական բնակություն է հաստատել Թուրքիայում: Վերջինս անընդհատ լուսանկարներ է հրապարակում թուրքական լողափերից: Ավելին`ըստ բլոգերներից մեկի հրապա րակման, երգչի երջանիկ լուսանկարներից կարելի է հետևություն անել, որ նա իր երջանկությունն է գտել Թուրքիայում:

Տվյալ թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Էմինի հետ, ով նշեց հետևյալը.

«Ասեմ, որ հարցազրույցներ ընդհшնրապես չեմ տալիս, իսկ բացшռության կարգով կպատասխանեմ Ձեր հարցին: Ես այս պահին Հայաստանում եմ և ամենևին բնակություն չեմ հաստատել Թուրքիայում:

Արդեն 10 տարուց ավելի է, ինչ տարին մեկ անգամ իմ հանգիստն եմ վայելում Անթալիայում: Բոլորն էլ այդ հանգստից օգտվում են, միայն ես չեմ: Իմ դեպքում դրա պատճառը շատ պարզ է` Միջերկրական ծովն ու մատչելի հանգիստն են ինձ տանում այնտեղ: Երբ եվրոպական լավ պետությունները գները կիջեցնեն, կգնանք այնտեղ»:


Էմին Դավիդովն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, որ գրեթե բոլոր լուսանկարներում իրեն ուղեկցում է մի տղա մարդ:

«Անկեղծ ասած` արդեն երկար ժամանակ է, ինչ ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում մեկնա բանություններին ու քննшդшտություններին: Վաղուց արդեն ես չկամ ասպшրեզում, բայց ինձ չեն մոռանում: Եթե իմ ամեն լուսանկարի տղա մարդուն անդրադառնան…»:

Էմինը զրույցում խոստովանեց նաև, որ այլևս չի ցանկանում ստեղծագործական գործունեություն շարունակել.

«Դա մի աշխատանք է, որի համար պահանջվում է շատ ջшնք, բայց դրա դիմաց վարձատրումը չափից դուրս քիչ է: Այդ պատճառով ես Հայաստանում փորձում եմ գումար վաստակել` կորպորատիվ միջոցառումների մասնակցելով»:

Հեղինակ` Ա. Մաթևոսյան

Աղբյուր