Пт. Апр 19th, 2024

Starnews.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը երբեք չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին: Տարիներ առաջ նա նշել էր, որ սիրելի ունի, սակայն տևական ժամանակ միասին լինելուց հետո, նրանք բաժանվել էին:Առաջին անգամ այս մասին խոստովանում եմ բացառիկ ձևով. Հրաչուհի Ութմազյան / Hrachuhi Utmazyan — YouTube

Հրաչուհին այլևս չէր խոսում իր անձնական կյանքի մասին և հանրությանը չէր ներկայացնում՝ արդյո՞ք իր կողքին սիրելի կա, թե՞ ոչ, ավելին՝ իր հարցազրույցներում հաճախ էր խոսում այն մասին, որ չի բացառում միայնակ մնալ:Ինձ ասացին, որ ես ամուսնացել եմ. Հրաչուհի Ութմազյան — yerkir.am

Starnews-ին հայտնի է դարձել, որ Հրաչուհին ընտրյալ ունի: Հաղորդավարուհին թեպետ չի հրապարակում նրա լուսանկարը, սակայն ըստ մեր տեղեկությունների՝ նրանք շուտով պատրաստվում են ամուսնանալ:

Հավելենք, որ ըստ այդ նույն աղբյուրների՝ հարսանիքը սարերի հետևում չէ: