Вт. Мар 19th, 2024

Այս պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Նաիրի ԲԿ-ում է, նրան տանում եմ ռենտգեն հետազոտության:

MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ Սիմոնյանն այնքան էլ լավ վիճակում չէ։

Նշենք, որ քիչ առաջ Հրազդան հյուրանոցի տարածքում միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում կառավարական առանձնատան մոտ քաղաքացի է վայր ընկել։

Նշենք, որ MediaHub-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանի խոսնակն ասաց, որ ավելի ուշ կմեկնաբանի:

Նշենք, որ հենց նոր ԲԿ ժամանեց նաև Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը։

Թարմացում․

Նշենք, որ քիչ առաջ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաստատեց մեր ունեցած լուրերը, և նշեց, որ Սիմոնյանն այս պահին ռենտգեն հետազոտություն է անցնում։

Նարե Գնունի