Сб. Апр 20th, 2024

-Սյունիքի մարզի հարցում Նիկոլ Փաշինյանի արած ամեն մի քայլը շատ լավ հաշվարկված է: Ի վերջո, ՀՀ-ն միանալու է Ֆրանսիային ու թշ նամու լկտ ի ոտն ձգության հարցը մտնելու է ՄԱԿ ի անվտ անգության խորհուրդ: Իսկ մինչ այդ, վարչապետը այնպես է ուզում անել, որ ՌԴ-ն հետո չասի, թե մենք կարող էինք հարցը կարգավորել, ինչ կարիք կար այն դնել անվտա նգության խորհրդի քննարկմանը էլ:

Այժմ 2 ռազ մաքաղաքական ուժ կա, որոնց դիմել է ՀՀ-ն, որի պատճառով երկուսն էլ հայտնվել են բավականին դժվար վիճակում : Եթե Հայաստանին օգնեն, դրանով կվն ասեն իրենց « եղբորը» ու նաև մեր թշն ամուն: Ահա, թե ինչու բելոռուսիան և հապկ անդամ մյուս երկրների ղեկավարները խնդիրը սկսել են քննարկել ադրբեջանի հետ:

Դրա վկայությունը լուկաշենկոյի այցն է ադրբեջան, որը առանց ռուսների համաձայնության տեղի չէր ունենա հաստատ: Եվ , ընդհանրապես, այս ողջ պատմությունը չէր լինի, եթե ռուսների մատը խառը չլիներ դրա մեջ: Եկեք մտածենք. Հայաստանում ռուսական զո րքեր են տեղակայված, որոնք կոչված են ապահովել մեր երկրի սահմանների անվտա նգությունը :

-Այս պայմաններում, եթե պուտինի « դաբրոն» չլիներ, ալիևը առնվազը պետք է խել ագար կամ առյուծի սիրտ կերած լիներ ու խախտեր ՀՀ-ի սահմանը ու երեք կիլոմետր առաջ գար:

Բացի այդ, առնվազն պետք է թքեր ռուսաստանի վրա ու ռուսաստանի և հապկի հետ ռազ մական փոխօգնության պայմանագիր ստորագրած ՀՀ-ի սահմանների հանդեպ նման ոտնձ գություն աներ: Ուրեմն վստահ է, որ այդ 2 ուժերը իրենց են պաշտպանելու , ուրեմն ներքին պայմանավորվածություններ ունեն ռուսաստանի հետ:

Երբ որ այս ամենը ավելի բացահայտ ջրի երես դուրս կգա, Հայաստանը արդեն միջազգային կազմակերպություններին ու հզոր տերություններին ազատ ու անկաշկանդ դիմելու հնարավորություն կստանա: Ոչ ռուսաստանը և ոչ էլ հապկը չեն կարող Հայաստանին մե ղադրել պայմանագրային պարտավորությունները խա խտելու մեջ:

Իսկ, եթե ռուսաստանը անվտա նգության խորհրդում հակահայկական դիրքորոշում դրսևորի եւ վետո դնի հայաստանանպաստ որոշման վրա, Հայաստանը կարող է ռուսաստանից պահանջել դուրս բերել ռուսական ռազ մաբազաները և ՄԱԿ ին խնդրել միջազգային խաղաղապահներ ուղարկել տարածաշրջան: Ինչ խոսք, ռուսները շատ լավ են գիտակցում այս ամենը, սակայն չեն հաշտվում այն մտքի հետ, որ իրենք պետք է գործեն իրենց թուրքաադրբեջանական եղբայրների դեմ, որը ռուսաստանի համար մի շարք խնդիրներ կառաջացնի:

Այսօր, ռուսաստանը կանգնած է տարածաշրջանից դուրս մղ վելու վտա նգի առաջ: Միակ փրկությունը Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները կատարելն է: Իսկ դա հեշտ չէ: Ահա, թե ինչու են արդեն քանի օր ռուսաստանն ու հապկը լռում: Նրանք հասկանում են, որ թերագնահատել են Հայաստանի հնարավորությունները…