Чт. Апр 25th, 2024

Մոսկվայում մահացել է 49-ամյա դերասան և հատուկ նշանակության ուժերի նախկին մայոր Դմիտրի Գումենեցկին, որը հայտնի է դարձել «Բրիգադա» հեռուստասերիալում իր դերակատարմամբ։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է:

Լրատվամիջոցը նշում է, որ արտիստի մահվան պատճառը եղել է ուռուցքը։ Նա մահացել է հոսփիսում։ Հիվանդության կապակցությամբ Գումենեցկին այս տարվա ապրիլին պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել Ռյազանի գաղութից։

Նա հինգ տարի առաջ դատապարտվել էր Հարավարևելյան Ասիայի երկրներից 280 կիլոգրամ սփայսի խտանյութ պահելու համար։

Նշենք, որ Դմիտրի Գումենեցկին պրոֆեսիոնալ զինվորական է՝ ռազմական գործողությունների փորձով։ «Բրիգադա» սերիալում նա խաղացել է գլխավոր հերոս Սաշա Բելիի անվտանգության պետի՝ Շմիդտի դերը։