Чт. Апр 25th, 2024

Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այս գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Հրդեհի հետևանքով կա 15 զոհ, երեք վիրավոր։ Armlur.am-ի տեղեկություններով, այս պահին իրավապահ համակարգը շտապում է Գեղարքունիքի մարզ։ Նախնական տեղեկություններով, վաշտի կացարանում հրդեհը վառարանից է առաջացել։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննում են հետևյալ վարկածը. վաշտի հրամանատարը բենզինը լցրել է վառարանի մեջ, որից ձեռքը բռնկվել է: Նա վախից ձեռքի շիշը շպրտել է տան մեջ, որից էլ առաջացել է պայթյունը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են։