Вт. Мар 19th, 2024

Ընդամենը մի դուստր ունեմ այս աշխարհում, ով ապրում է քաղաքում, քանի որ ուսանող է։ Ամուսինս Ռուսաստանում է, ես էլ աղջկաս բավական ուշ տարիքում եմ ունեցել ու միշտ չէ, որ կարողանում եմ նրա հետ գնալ այնտեղ, ուր ինքն է ուզում։ հենց այդ է պատճառը, որ նրա հետ քաղաք չգնացի, այլ մնացի գյուղի տանը։

Զգում եմ, թե ինհչքան է նա փոխվել՝ տեղափոխվելուց ի վեր։ Կարծես լրիվ ուրիշ մարդ լինի։ Լրիվ անճանաչելի է դարձել թե՛ տեսքով, թե՛ արժեքներով, որ կրում է։

Էն օրը ծնունդս էր։ Ասեցի՝ թող գա, միասին նշենք։ Չէ՞ որ միայն նրան ունեմ այս աշխարհում ու միայն նրա հետ էլ ուզում եմ իմ կյաքնի կարևոր օրերն անցկացնել։

Էրեկոյան՝ ողջ օրը մենակ անցկացնելուց հետո մտա սոցցանցեր ու տեսա, որ լողավազանից նկարներ է հրապարակում։ Շատ հիվանդ էր խեղճ էրեխես, էլ ուրիշ ասելու բան չունեմ։