Пт. Апр 26th, 2024

Վանգա (բուլղար․՝ Ванга, հունվարի 31, 1911, Ստրումիցա, Ստրումիցա, Հարավարևելյան շրջան, Հյուսիսային Մակեդոնիա – օգոստոսի 11, 1996, Սոֆիա, Բուլղարիա)՝ ծննդյան անունը Վանգելիյա Պանևա Դիմիտրովա

(Вангелия Пандева Димитрова) (ամուսնությունից հետո՝ Վանգելիյա Գուշերովա (Вангелия Гущерова)), կույր բուլղարացի գուշակ։ Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է Բուլղարիայի,

Հունաստանի և Մակեդոնիայի Հանրապետության սահմանին գտնվող Պետրիչ գյուղում։ Կյանքի վերջին 20 տարիներին գուշակն այցելուներին ընդունել է Ռուպիտեում։


Կենսագրություն
Վանգան ծնվել է Ստրումիցայում, որն այն ժամանակ գտնվել է Օսմանյան կայսրության կազմում, այնուհետև հաջորդաբար եղել է Բուլղարիայի թագավորության, Հարավսլավիայի թագավորության, այնուհետև նորից Բուլղարիայի, Սոցիալիստական Հարավսլավիայի

դաշնային հանրապետություն, իսկ այժմ՝ Մակեդոնիայի Հանրապետության կազմում։ Այս շրջանի երկրորդ անգամ բուլղարացիների կողմից գրավումից հետո (1941-1944 թթ) Վանգան տեղափոխվում է Պետրիչ (այն ժամանակ և հիմա գտնվում է Բուլղարիայում)։

Վանգան վաղաժամ էր ծնվել (9 ամսից շուտ) և առողջական խնդիրներ ուներ։ Տեղի ավանդույթների համաձայն՝ երեխային անուն չէր տրվում, քանի դեռ նա կենդանության նշաններ ցույց չէր տվել։ Եվ ահա, երբ երեխան առաջին անգամ ճչաց, ցույց տվեց կենդանության նշաններ՝ դայակը դուրս եկավ փողոց և անծանոթից խնդրեց մի անուն ասել։

Անծանոթը առաջարկեց Էնդրոմեհա (Andromaha (Andromache)) անունը, սակայն սա շատ հունական էր, իսկ ահա երկրորդ անծանոթի առաջարկած անունը՝ Վանգելիա, որը նշանակում է «բարի լուր բերող»՝ դուր եկավ դայակին և նա ընտրեց այդ անունը, չնայած այն նույնպես հունական ծագում ուներ, բայց այդ տարածքներում տարածված անուն էր։