Пт. Мар 29th, 2024

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում Քրիստափորի փողոցի թիվ 9 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 60-ամյա Թաթուլ Ա-ի վարած Mitsubishi մակնիշի և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի՝ 46-ամյա Էլմեկ Բ-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև 018 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են Honda-ի վարորդի մահը։