Сб. Апр 20th, 2024

Մեքսիկայի Մեխիկո նահանգի Տեոտիուական հնագիտական գոտու վրա օդապարիկի զամբյուղը հրդեհվել է, որի հետևանքով կա 2 զոհ, հայտնում է Universal թերթը:

«Առնվազն երկու մարդ է զոհվել, իսկ 13-ամյա աղջիկը վնասվածքներ է ստացել Մեխիկո նահանգի Տեոտիուականա հնագիտական գոտու վրա օդապարիկից ընկնելու հետեւանքով», – ասված է կայքում:

Ականատեսները, որոնց վկայակոչում են լրատվամիջոցները, հայտնել են, որ արտակարգ պատահարի զոհ է դարձել ամուսնական զույգ:

Նրանք, փորձելով փրկվել կրակից, մեծ բարձրությունից դուրս են թռել զամբյուղից։ Նրանց 13-ամյա դուստրը հիվանդանոցում է: