Ср. Апр 24th, 2024

Եթե դուք դեռ չեք ճանաչում այս կնոջը, ուրեմն անպայման յութուբում ու ինստագրամում փնտրեք Arus Kavkaz ու կծանոթանաք աշխարհի ամենաբարի ու դրական կանանցից մեկի հետ, ում սիրում են բոլորը:

Նա ապրում է ՌԴ-ում՝ իր ընտանիքի հետ: Տիկին Արուսն ամբողջ կյանքում աշխատել է շուկայում, հիմա, սակայն, տանը՝ իր հարսի հետ միասին ամենատարբեր հայկական մթերքներն է պատրաստում ու վաճառում: Բացի դա, նա հետաքրքիր բաղադրատոմսեր է ներկայացնում հանրությանը:

Նրան սիրում են բոլորը, որովհետև այդ դրական ու բարի կնոջն անհնար է չսիրելը: Նրա հաջողության գրավականը նրա մեկ սերն է, որը նա բաշխում է մարդկանց ու ներդնում բաղադրատոմսերի մեջ: Ամեն անգամ պատրաստելիս ասում է՝ պատրաստում եմ սիրով:

Եթե մի անգամ տեսնեք այդ հայ կնոջն ու հետևեք նրա աշխատանքներին, այլևս չեք կարողանա աչք թեքել նրանից: Նա դրական էներգիայի մեծ աղբյուր է ու բարի մարդ, ումմից կերելի է և լավ բաղադրատոմսեր սովոլեր, և լավ լիցքեր ստանալ:

Օրեր առաջ նա Հայաստանում էր ու բոլորն այնքան մեծ ոգևորությամբ ու սիրով էին շրջապատել նրան, որ դա ուղղակի տեսնել էր պետք:.

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ԱՅՍՏԵՂ