Чт. Апр 18th, 2024

Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ավելի վաղ էլ հայտնել էր, որ որ գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:

«Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: 08:30»,- նշվում էր հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։