Чт. Апр 18th, 2024

Իմունային համակարգն ամրապնդելու համար համեմունքներից շատ օգտակար են քրքումը և կոճապղպեղը, իսկ ըմպելիքներից` կեֆիրն ու կանաչ թեյը։

Իսպանիայի բժիշկները բացահայտել են սննդամթերքի այն տեսակները, որոնք լավ են պահպանում իմունային համակարգը և կարող են մարդու օրգանիզմը պաշտպանել վիրուսներից։ Տեղեկությունը հրապարակել է La Vanguardia–ն։

Ցանկում առաջինը նշվում է սխտորը, որը կարելի է համարձակորեն հակավիրուսային, հակաբակտերիալ և հակասնկային բնական միջոց անվանել։ Սխտորին հաջորդում է վիտամին E–ով հարուստ նուշը։
Բժիշկները խորհուրդ են տալիս հապալաս օգտագործել, որը պաշտպանում է շնչուղիները։

Բժիշկների կարծիքով` սննդակարգում պետք է ներառել նաև հավի (հնդուհավի) արգանակը, այն թույլ չի տալիս, որ մրսածության ժամանակ լորձ առաջանա։

Մասնագետները խորհուրդ են տալիս քաղցր կարտոֆիլ օգտագործել, որը հարուստ է բետա–կարոտինով, ինչպես նաև բրոկոլի, որը բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր, բջջանյութ և հակաօքսիդներ է պարունակում։

Իմունային համակարգն ամրացնող սննդամթերքի ցանկում են նաև սև շոկոլադը, սունկը, նուռը, ցիտրուսները, ցորենի հասկերը, սպանախը, պապայան, կիվին, ոստրեները։

Համեմունքներից իմունային համակարգն ամրապնդելու համար շատ օգտակար է քրքումը և կոճապղպեղը, իսկ ըմպելիքներից` կեֆիրն ու կանաչ թեյը։