Сб. Апр 20th, 2024

Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում: Օգտագործվել է նաև արգելված միջոց՝ ավտոբենզինին, ինչի հետևանքով հրդեհը հնարավոր չի եղել հետագայում մարել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով ՊՆ N զորամասի կացարանում 15 զինվորի կյանք խլած բռնկված հրդեհին, ասաց ՊՆ նախարար Սուրեն Պպաիկյանը։

Արձագանքելով նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պետք է պարզաբանել թե ով ինչ չի արել։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: