Пт. Мар 29th, 2024

Գրիգոր Պողպատյանը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 9-ին, Երևանում։

1968 թվականին ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ռադիոտեխնիկի մասնագիտությամբ։ 1970-1982թթ․ աշխատել է Համամիութենական էլեկտրատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղում՝ որպես ինժեներ, սեկտորի վարիչ, կոնստրուկտոր։

1982-1991թթ․ աշխատել է «Լազերային տեխնիկա» գիտաարդյունաբերական միավորումում՝ որպես բաժնի վարիչ, գլխավոր կոնստրուկտոր։ 1991թ․ նշանակվել է նորանկախ Հայաստանի Կապի նախարար՝ պաշտոնավարելով մինչև 1998թ․։ 1988թ․ Գրիգոր Պողպատյանն ակտիվորեն ներգրավվել է Ղարաբաղյան շшր ժ մшնը։

Մասնավորապես՝ գործուն մասնակցություն է ունեցել 1988թ․ մարտին Խ Ս Հ Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում՝ արտահերթ նիստ գումարելու և Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը դրական պատասխան տալու պահանջով կազմակերպված ստորագրահավաքին, որի արդյունքում հավաքվեց 110 պատգամավորի ստորագրություն։

Երկարատև հիվшնդnւթյnւնից հետո կյանքի 76-րդ տարում վш խ ճшնվել է Հայաստանի Հանրապետության Կապի առաջին նախարար Գրիգոր Պողպատյանը։

Գրիգոր Պողպատյանի հn գեհшնգիստը տեղի կունենա, ժամը 18։00-ին, Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սբ․ Սարգիս եկեղեցում։

Հուղարկավորությունը ժամը 13։00-ին՝ նույն տեղից ս գn թшփnրը կշարժվի քաղաքային պшնթեnն (Էրեբունի համայնք)։