Чт. Апр 25th, 2024

Մինչ բուն նյութին անցնելը մի փոքր ինֆորմացիա

Lilit Karapetyan - Chgitem - YouTube

Ծնվել է 1975թ. հունիսի 10-ին, ՀՀ Ալավերդի քաղաքում: 1992թ. ավարտել է Ալավերդիի թիվ 12 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի բալետի բաժնում: 9 տարեկանից սկսել է երգել, 13 տարեկանից` Ալավերդու «Թագուհի» խմբում, որի ժամանակ թողարկել է «Քո աչքերի սև փայլը» առաջին ձայներիզը:

Բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանի մարզերում: 1987թ. մասնակցել է Ալավերդիի Ա.Բաբաջանյանի անվան երգի փառատոնին և ստացել 2-րդ ու «Լավագույն բեմական արտահայտչականություն» մրցանակները: 1989թ. մասնակցել է Եղեգնաձորի հանրապետական հեղինակային երգի փառատոնին, որտեղ դարձել է դափնեկիր:

Առանց քեզ չեմ կարողանում ապրել…». Լիլիթ Կարապետյան (Տեսանյութ) - Shabat.am

1993թ. տեղափոխվել է Երևան ու սկսել աշխատել «Արձագանք» ստուդիայի հետ: 1995թ. թողարկել է թվով 2-րդ՝ «Դու իմ լավ ընկեր» ձայնասկավառակը: 1996թ.

նկարահանվել է «Մեր բակը» ֆիլմում, որից հետո սկսել է համագործակցել «Արդինի» ստուդիայի հետ և թողարկել 3-րդ ձայասկավառակը: 2000թ-ից աշխատում է որպես անհատ երգչուհի:

Բազմաթիվ համերգներով եղել է արտերկրում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան: Թողարկել է նաև «Քեզ համար» (2002թ.), «Իմ հույսն ես» (2004թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 15 տեսահոլովակ: