Пт. Мар 29th, 2024

Սանկտ Պետերբուրգում 92 տարեկանում մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Նինա Ուրգանտը։ Նա բազմաթիվ դերեր է խաղացել թատրոնում, իսկ խորհրդային կինոյի պատմության մեջ մտել է «Բելառուսական կայարան» ֆիլմի շնորհիվ։

Նինա Ուրգանտը ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 4-ին Լենինգրադի մարզի Լուգա քաղաքում։ Ուրգանտն իր առաջին մեծ դերը կինոյում խաղացել է 1962 թվականին («Ներածություն»)։ 1966 թվականին նկարահանվել է «Ես գալիս եմ մանկությունից» ֆիլմում, 1970 թվականին՝ Անդրեյ Սմիրնովի ««Բելառուսական կայարան»-ում։

5STOPPED

Դերասանուհու որդին՝ Անդրեյ Ուրգանտը, դերասան է դարձել, թոռը՝ Իվան Ուրգանտը, հայտնի հեռուստահաղորդավար է, ռուսական Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» հեռուստաշոուի հեղինակ-վարողը։

2014 թվականի հուլիսին Նինա Ուրգանտը հայտարարել էր, որ տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ։