Чт. Мар 28th, 2024

Հզո՜ր թագավոր, Քրիստոս, մեր Աստված, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ` նե ղության մեջ եղողներին: Դու` որ անօրենների կողմից չա րչար վեցիր մեզ համար, ցո՛ւյց տուր քո զորությունը եւ եկ փրկի՛ր ինձ: Թույլ մի՛ տուր, որ սա տանան գերի ինձ, քո փրկածին, մի՛ թող, որ չա րը իր բնակարանը դարձնի ինձ, քո սուրբ անունով կնքված տաճարս. մի՛ թող, որ թշ նամին կոխկռտի ու ծաղրի ինձ, քո մարմնի մեկ անդամը, այլ քո արարչական սիրով գթա՛ ինձ, քո արարածին:

Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ քո խաչը դարձրինք մեր միակ պարծանքը. թող քո խաչը պահի՛ մեզ տեսանելի եւ անտեսանելի թ շնամուց: Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ քեզ` Աստծուդ ծնող ամենասուրբ կույսին ապավինեցինք. նրա աղոթքներով փրկի՛ր մեզ չա րից, որպեսզի առանց փորձանքների կնքենք մեր պանդուխտ կյանքերը:

Քո տասներկու սուրբ առաքյալների եւ նրանց աշակերտած հայրապետների սիրույն ողորմիր մեզ: Սուրբ Հռիփսիմյան եւ Գայիանյան կույսերի սիրույն, ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ` մեղքերի մեջ կորածիս: Սուրբ Գրիգորի եւ նրա լուսավոր զավակների սիրույն, որոնց ձեռքով ճանաչեցինք քեզ` մեր Փրկչին, եւ որի ձեռքով Հայաստան աշխարհից հալածեցիր դեւերի բազմությունը, այժմ եւս անմիջապես հեռացրու սա տանային մեզանից: