Сб. Апр 20th, 2024

Ռուսաստանի Կալինգրադ քաղաքում բնակվող 26-ամյա հայը՝ Հրաչյա Գրիգորյանը պարգևատրվել է «Ներքին գործերի նախարարությանը աջակցության համար» հատուկ մեդալով՝ 9-ամյա տղային խորտակվող մեքենայից փրկելու համար։

Մրցանակը երիտասարդին հանձնել է Կալինինգրադի շրջանի ղեկավար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Եվգենի Մարտինովը։

SONY DSC

Միջադեպը, որը քիչ էր մնում ողբերգության վերածվեր, տեղի է ունեցել Կալինինգրադի Պորտովայա փողոցում գտնվող ավտոշուկայի տարածքում։
Այդ օրը այնտեղ են ժամանել ամուսնական զույգ իրենց երեխայի հետ։

Տղամարդն ու կինը կարճ ժամանակով հեռացել են՝ փոքրիկին մենակ թողնելով, իսկ մեքենայի շարժիչը եղել է միացրած: Մեքենան հետ-հետ գնալով ընկել է գետը, իսկ փոքրիկը չի կարողացել դուրս գալ:

Միջադեպին ականատես է եղել 26-ամյա Հրաչյա Գրիգորյանը։ Երիտասարդը կոտրել է հետևի ապակին և երեխային դուրս բերել խորտակվող մեքենայից։

Երիտասարդը հիշում է. «Դա կարծես ֆիլմում էր: Եվս 40 վայրկյան, և մեքենան ջրի տակ կանցներ: Ձեռքիս անվադող կար, որով ես կոտրեցի մեքենայի ապակին: Եվ ես բղավեցի տղային՝ ձեռք տուր ինձ»։