Чт. Мар 28th, 2024

Հզոր աղոթք, որ պետք է կարդալ քնելուց առաջ և Աստծո պաշտպանությունը ձեզ հետ կլինի ողջ գիշեր։ Աղոթք, որ պետք է կարդալ ամեն օր քնելուց առաջ. Բոլորի պահապան Քրիստոս. Թող Քո Աջը հովանի լինի ինձ վրա. գիշեր և ցերեկ, տանը նստելիս, ճամփա գնալիս, քնած թե արթուն, որպեսզի երբեք չսասանվեմ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս: Ամեն

Կարդացեք նաև զինվորի աղոթքը. Ամենակարող Տե´ր. Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ, Տուր ինձ վճռականություն սուրբ Հայրենյաց քաջ պաշտպանը լինելու: Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու Ինձ ավելի համարձակ, կարգապահ ու Ընկերասեր:

Երկնային Զորքիդ բարեխոսությամբ զորացրու և պահպանիր զինակիցներիս, հրամանատարներիս ու ինձ: Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց: Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ. Ամեն…