Пт. Апр 19th, 2024

40 տարեկան տղա եմ, արդեն ուզում եմ պսակվեմ, տնեցիք ու բարեկամությունն էլ ամեն տենաոլւց էտ են ասում պսակվի, հա պսակվի: Հիմա հավանած աղջիկ ունեմ: Մեր շենքի տակ մի հատ օֆիս կա, էտ աղջիկը ըտեղա աշխատում: Շուտշուտ տեսնում եմ, բայց չեմ մոտեցել հլը խոսամ: Հետաքրքրվել եմ ասել են, նամուսով լավ աղջիկ ա, լավ ընտանիքից:

Սիրտս կպել ա դրան: Որոշել եմ արդեն քայլեր անեմ:Էն օրը իրա գործի ժամը արդեն պրծնում էր, սիրուն հագնվեցի իջա հայաթ: Մտածեցի կհելնի գործից հետևից կգնամ ընթացքում արդեն կխոսացնեմ էլի:

Արդեն տեսա, որ դուրսա գալիս, իրանից առաջ ընկա, գնացի նույն կանգառը, ուր ինքը: Հետը նստեցի նույն մարշուտկեն: Իջավ կենտրոն: Հետևից գնացի, տեսա գնաց նստարանին նստեց Կարապի լճի մոտ: Ասի էտա կպել ա:

Գնացի կողքը նստեցի, ասեցի բարև ձեզ, չեմ խանգարի չէ, որ ստեղ նստեմ, ֆռաց ասեց՝ չէ մեռնեմ սրտիդ, նստա, ուրդե ուզըմ ես: Մի պահ շոկի մեջ ընկա բառապաշարից, հետո ասի, կարողա ջոկել ա ինադու ա անում: Ասեցի՝ շոգա չէ՞, ասեց հա ազիզ, ամոթ չըլներ հանվեի գցվեի կարապների հետ լող տայի: Հետո ասի՝ բա չէիր ամաչի էսքան մարդու մոտ, ասեց՝ ինչ կա ամաչելու, հիմա որ դարն ա ազիզ:

Ասեցի բա միշտ ես տենց խոսում, ասեց՝ խի չի դզըմ: էն որ գլուխս կպել էր կոնկրետ: Նայում եմ ջահել աղջիկ, տեսքով, սիրուն, բայց մեջը դատարկ: Մի երկու հարց էլ տվեցի, ջոկեցի ինքնա ինձ հրավիրում արդեն ինչ-որ տեղ: Ասի՝ վռազ եմ, հաջող:

Նենց մանթո եմ, քանի ամիսա հեռվից հավանում եմ, մտածում ոնց մոտենամ, որ չմերժի, էն էլ պարզվումա խփնվածի մեկն ա: Դե էսքանից հետո էլ ամուսնանալ կլինի