Чт. Апр 25th, 2024

Սուրբ Յարութեան Տաճարի Ֆեյսբուքյան էջը գրել է. ԵՐԲ ՏԱՂԱՆԴԸ ՎԵՐԱՆՈՒՄ Է, ԱՌԱՋ Է ԳԱԼԻՍ ԳՌԵՀԿՈՒԹՅՈՒՆԸ. Թերևս հայկական «հումորի» ժանրը վերանվանել հայկական ծա ՞ղր: Մենք հասկանում ենք, որ այս «Woman’ club» կամ «Բլբուլյաններ» և էլ չգիտեմ ինչ նախագծերի հեղինակների մոտ մշակութային անապատ է ու չե՛ն

կարողանում գրագետ, կիրթ, բարձրաճաշակ, գեղեցիկ ու կրթող հումորային սցենարներ կազմել, և այդ իսկ պատճառով էլ ասելիքի պակաս ունեցողները զբաղվում են գռեհկությամբ, բայց ուզում ենք ասել, որ ձեր անտաղանդությունն անգամ այստե՛ղ է ց նցում: Եկեղեցու հոգևոր դասը և

նվիրյալ զավակները դա տապարտում են ձեր «հումոր» կոչված ծաղ րանքը, ուր անարգո՛ւմ եք մեր նախնիներից փոխանցված Սուրբ Հավատքն ու Եկեղեցու Սրբազան Խորհուրդները՝ ծաղրական կատակներ անելով: Մենք գիտե՛նք, որ ձեր համար մեր Հայրերի Հավատքն ու Սրբությունները որևէ

արժեք չեն ներկայացնում, քանզի ո՛չ Աստծուց եք վախենում, ո՛չ էլ մարդկանցից եք ամաչում (Ղուկ. 18:2): Թերևս ձեր պես որովայնապաշտներին էլ անիմա՛ստ է որևէ խոսք ասելը Աստծու մասին կամ ձեր արած հայ հոյությունների և մեղ քերի հետևանքով ձեզ սպասվող գեհենի մասին, քանզի Տիրոջ Սուրբ Խոսքերի Մարգարիտները չի՛ կարելի

խո զերին մատուցել, բայց այստեղ կխոսենք մեկ ա՛յլ բանի մասին, ինչպես ասում են՝ ամեն մեկի հետ՝ իրեն հասկանալի լեզվով: Մենակ մեկ բան կասենք. «Չխաբվե՛ք. Աստված չի՛ ծաղ րվում…» (Գաղ. 6:7): Շատ լա՛վ գիտենք, որ ձեզանից ոմանք նաև աղանդների հետ էլ կապ ունեն… Հայ Առաքելական Եկեղեցու Հոգևորականներն ու հավատացյալները

{«source»:»share_action_sheet»,»uid»:»FB7F02C7-B468-4E0B-A385-DE3446E6CCDD_1636049633226″,»origin»:»unknown»,»fte_sources»:[],»subsource»:»done_button»,»used_premium_tools»:false,»used_sources»:»{«version»:1,»sources»:[]}»,»source_sid»:»FB7F02C7-B468-4E0B-A385-DE3446E6CCDD_1636049672646″,»premium_sources»:[],»is_remix»:false}

ՊԱՀԱՆՋՈ՛ՒՄ ԵՆ, որ հարգվե՛ն մեր կրոնական զգացումներն ու դեռևս ուղղակի զգուշացնում ենք, որ այդ ամենը սրբապղ ծություն է։ Մենք թույլ չե՛նք տալիս, որ որևէ մեկը ոտնահ արի մեր իրավունքները և կրոնական զգացումները՝ իրենց «շոու»-ծրագրերի մեջ և ծաղ րական հաղորդումներում օգտագործելով քրիստոնեական Սրբազան Խորհուրդները հեգնող և ծաղ րող

դրվագներ: Չգիտենք, թե ձեր գործունեությունը միտումնավոր-ուղղորդվա՞ծ է, որ հանրության մեջ ծածուկ քարոզեք այս պղ ծությունը, թե՞ տգիտության ու անհավատության արդյունք է, սակայն դուք վի րավորո՛ւմ եք մեր հոգևոր-կրոնական զգացումները, հետևաբար մենք պահանջն է, որ դադարեցնե՛ք ձեր ծաղր անքը մեր Հավատքի նկատմամբ: ՄԻ՛ ՓՈՐՁԵՔ ՄԵՐ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ: