Пт. Апр 26th, 2024

Ռուսական փոքր քաղաքներից մեկում է տեղի ունեցել այս դեպքը: Քաղաքի բնակիչները երբեք չեն մոռանա այս մասին…

Մի օր նրանք տանից երեխայի լաց լսեցին: Սկզբում դա տարօրինակ չթվաց նրանց, սակայն երբ զգացին, որ երեխան չի հանգստացել նույնիսկ մի քանի ժամ անց, հարևանները որոշեցին դիմել ոստիկանություն:

Երբ ոստիկանները ներխուժեցին տուն, սարսափելի տեսարանից շոկի ենթարկվեցին: Մութ սառը հյուրասենյակում միայնակ պառկած էր մանկահասակ երեխա: Տունը կեղտոտ և փոշոտ էր, բացի այդ ոչ մի իր չկար. տան տերերը հեռացել էին, վերցնելով ամեն ինչ՝ բացի երեխայից…

Աղջնակին տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ երեխան ունի կողոսկրերի կոտրվածք, բացի այդ փոքրիկը հյուծված էր և ջրազրկված:

Պարզ դարձավ, որ երեխայի անունը Լիզա է, սակայն նրա ծնողներին այդպես էլ չհաջողվեց գտնել: Նրանք ուղղակի անհետացել էին: Հիվանդանոցից հետո Լիզային կտեղափոխեին մանկատուն, եթե չլիներ Իննա անունով կինը: Նա հիվանդանոցում խնամում էր իր որդուն, ով աղջնակի հետ նույն պալատում էր պառկած:


Արդյունքում Իննան որդեգրեց Լիզային:

Իննայի սիրո և հոգատարության շնորհիվ՝ Լիզան խելացի և ուրախ երեխա մեծացավ: Մայրը նրան տարավ պարի և պարզվեց, որ աղջիկը մեծ տաղանդ ունի:

12 տարեկանում Լիզան հաղթել էր բազմաթիվ մրցույթներում, նրան նույնիսկ հրավիրել էին աշխատելու որպես մոդել:

Օրերից մի օր հայտնվեց Լիզայի կենսաբանական մայրը, ով այդպես էլ չկարողացավ բացատրել ժամանակին գործած իր անմարդկային քայլը:

Նրան թույլ չտվեցին հանդիպել երեխայի հետ: Երբ Լիզան մեծանա, ինքը կորոշի, տեսնել այդ կնոջը թե ոչ, իսկ այժմ նա դեռ գտնվում է Իննայի խնամքի տակ և մշտապես շրջապատված է նրա մեծ սիրով: